Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայաստան է ժամանել Սերբիայի նախագահը

Հայաստան է ժամանել Սերբիայի նախագահը
11.10.2014 | 12:12

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որից հետո Հայաստանի և Սերբիայի նախագահները կմեկնեն Դիլիջան՝ մասնակցելու Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողությանը: Նույն օրը երեկոյան նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կդիտեն Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա խաղը:
Հոկտեմբերի 12-ին Սերբիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի զոհերի հիշատակին: Այնուհետև ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենան հայ-սերբական ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց կհաջորդի երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Նախատեսված է նաև Սերբիայի նախագահի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Նույն օրը նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ծաղկեպսակ կդնի Արմավիրի մարզում գտնվող սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան և Մայր տաճար:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ